Քաղաքականություն

ՀՀ նախագահը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահին

1 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահին

Պաշտոնական այցով Թբիլիսիում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելեց Վրաստանի խորհրդարան։ 

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ՀՀ նախագահը հանդիպեց Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ։ 

Ընդունելությունից հետո Հայաստանի ու Վրաստանի պատվիրակությունների միջև տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում։ 

ՀՀ նախագահը նոյեմբերի 19-ից 20-ը պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում: Այցի շրջանակում նախագահ Վահագն Խաչատուրյանն արդեն հանդիպել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ։ Նախագահ Խաչատուրյանը նոյեմբերի 20-ին կհանդիպի նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում