Արտաքին քաղաքականություն

Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ փոխնախարարները քննարկել են երկու երկրների համագործակցության խորացման հեռանկարները

2 րոպեի ընթերցում

Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ փոխնախարարները քննարկել են երկու երկրների համագործակցության խորացման հեռանկարները

Նոյեմբերի 19-ին Կիգալիում՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 46-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի և առևտրի նախարարի տեղակալ Զորան Դիմիտրովսկիի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև բազմակողմ ձևաչափերի և միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության խորացման հեռանկարների շուրջ: 

Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի հարցեր, ինչպես նաև 2026թ. Հայաստանում հյուրընկալվելիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին ընդառաջ իրականացվող աշխատանքները: 

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է տարածաշրջանային վերջին զարգացումներին` ներկայացնելով Հարավային Կովկասում ենթակառուցվածքների ապաշրջափակմանն ու տրանսպորտային փոխկապակցվածության խթանմանն ուղղված ՀՀ ջանքերը: Այս համատեքստում կարևորվել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրականացումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկկողմ համագործակցության խթանմանն առնչվող հարցերին:

 

 

Կարդացեք հոդվածը` Englishفارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում