FrancoFest. ֆրանսիական ժամանակակից գրականությունը՝ հայերենով

2 րոպեի ընթերցում

Երրորդ անգամ Ակբա բանկի գլխավոր հովանավորությամբ Երևան է տեղափոխվում ֆրանսիական շունչը՝ Ֆրանկոֆեսթը։ Ֆրանսիական գրքի ու արվեստի փառատոնին այս տարի ընթերցողներին հայերեն թարգմանությամբ ներկայացվեց չորս նոր գիրք։

Փառատոնի գլխավոր հյուրը ֆրանսիացի ժամանակակից գրող, փիլիսոփա Պասկալ Բրուկներն էր, ով ժամանել էր Հայաստան՝ մասնակցելու իր հեղինակած «Իմ փոքրիկ ամուսինը» գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսին։

«Մեր գլխավոր նպատակն է թարգմանել և Հայաստանում ներկայացնել ֆրանսալեզու ժամանակակից գրականությունը՝ դրան ներգրավելով ֆրանսերեն իմացող ուսանողներին, դասախոսներին և տարբեր լսարաններին։ Ակբա բանկի հետ Newmag-ը համագործակցում է իր հրատարակչական ծրագրի երևի առաջին իսկ օրվանից: Ուրախ ենք, որ բանկը Ֆրանկոֆեսթի գլխավոր գործընկերն է արդեն երրորդ տարին անընդմեջ։  Գնահատում ենք Ակբայի հանձնառությունն աջակցելու ժամանակակից ֆրանկոֆոն և որակյալ բովանդակության ստեղծմանը»,- նշել է Newmag հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանը։  

«Ֆրանսիական գրականությունը ներկայացնող այս փառատոնը նոր հնարավորություն է ստեղծում ֆրանսիացի գրողների համար: Սա իմ առաջին գիրքն է Հայաստանում, և ես բավական անհանգիստ եմ՝ տեսնելու, թե ինչպես մարդիկ կընդունեն այն։ Հայ-ֆրանսիական կապերն ավելի քան մեկ դարի պատմություն ունեն։ Գրականությունն այդ համագործակցության մի մասն է կազմում»,- նշել է գրող, փիլիսոփա Պասկալ Բրուկները։

Այս տարի առաջին անգամ 49 երկրների հետ Հայաստանը ներկայացրեց  Գոնկուր մրցանակակրի իր թեկնածուին։ Ազգային ժյուրիի ընտրությամբ Գոնկուրի հայաստանյան հաղթողը Գաել Ֆայի «Ժակարանդա» վեպն է:

Մանրամասն՝ տեսանյութում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Հայերեն

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Սևանա լճում իշխանի պաշարներն աճում են, սիգի գնահատված պաշարը հասել է 4511 տոննայի

«Ղարս» մասնաճյուղի «Անի» էլեկտրացանցի նախկին տնօրենին մեղսագրվում է ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին

Ռազմական գործողություններին զուգահեռ Մոսկվան և Կիևը աճյուններ են փոխանակել

COP17. վայրի կենդանիների և հազվագյուտ բույսերի ապօրինի տեղափոխումը ՊԵԿ֊ի ուշադրության կենտրոնում

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է աշխատանքի վրա հիմնված ուսումնառության կարգը

Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա օրերին «անօրինական» ցույցերը կարգելվեն

Իսպանիան և Իտալիան դադարեցրել են փոխադարձ սահմանային վերահսկողությունը

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-22/10/26