ՀՀ դատախազությունն առաջիկայում դիմելու է ՌԴ-ին՝ Գևորգ Կոստանյանին և Վահագն Հարությունյանին արտահանձնելու հարցով

3 րոպեի ընթերցում

Հայաստանի դատախազությունն առաջիկայում կրկին միջնորդություն է ուղարկելու Ռուսաստանին՝ «Մարտի 1»-ի գործով անցնող ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության նախկին լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանին և «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին արտահանձնելու հարցով։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովում կազմակերպված քննարկման ժամանակ այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ 

««Մարտի 1»-ի գործով Գևորգ Կոստանյանը և «Մարտի 1»-ի գործի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը մեղադրվում են հետագայում պաշտոնական դիրքի չարաշահմամբ ապացույցների կեղծման և գործի քննությունը խեղաթյուրելու դրվագներով։ Նրան մեղադրանքները բուն մարտի 1-2-ի գործողությունների հետ կապ չունեն»,- նշել է դատախազը՝ հավելելով, որ նրանք գտնվում են հետախուզման մեջ։

Գևորգ Կոստանյանն ու  Վահագն Հարությունյանը գտնվում են Ռուսաստանում, ՀՀ դատախազությունը մեկ անգամ նրանց արտահանձնելու միջնորդություն ներկայացրել է, սակայն ռուսական կողմը մերժել է այդ միջնորդությունը։ 

«Ռուսաստանի  հետ մենք աշխատում ենք բազմակողմ պայմանագրի շրջանակում, այս պահին դա Քիշնևի կոնվենցիան է։ Այս պահին մենք չունենք ռուսական կողմից համաձայնություն այս անձանց արտահանձնելու վերաբերյալ։ Դատախազությունն առաջիկայում կրկին հանձնման միջնորդություն է ուղարկելու Ռուսաստանին՝ խնդրելով նորից դիտարկել նախկինում մերժված հանձնումը»,- ասել է Վարդապետյանը։

ՀՀ գլխավոր դատախազը նաև պարզաբանեց, որ ոչ միայն «Մարտի 1»-ի, այլ նաև որոշ այլ քրեական վարույթներով անցնող անձինք կան, որոնք հետախուզման մեջ են, գտնվում են Ռուսաստանում, ունեն Ռուսաստանի քաղաքացիություն, իսկ Ռուսաստանը իր քաղաքացիներին չի արտահանձնում, ինչպես, օրինակ, Հայաստանը չի արտահանձնում իր քաղաքացիներին։ 

Նշենք, որ Գևորգ Կոստանյանին առաջադրված մեղադրանքը վերաբերում է այն ժամանակահատվածին, երբ նա զբաղեցրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի պաշտոնը (2004-2017 թթ)։ 

Վահագն Հարությունյանը, որը 2007-2011 թվականներին զբաղեցրել է ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պաշտոնը և ղեկավարել է «Մարտի 1»-ի գործի քննչական խումբը, մեղադրվում է կարևոր ապացույցներ կեղծելու մեջ։ 

Հայերեն English Русский

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը