Ռուսաստան

ՇՀԿ երկրների արտահանումը 2024 թվականին կազմել է համաշխարհային ծավալի մոտ մեկ հինգերորդը. Միշուստին

1 րոպեի ընթերցում

ՇՀԿ երկրների արտահանումը 2024 թվականին կազմել է համաշխարհային ծավալի մոտ մեկ հինգերորդը. Միշուստին

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրների միագումար արտահանումը 2024 թվականին կազմել է համաշխարհային ցուցանիշի մոտ մեկ հինգերորդ մասը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը ՇՀԿ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում:

«Անցյալ տարի մեր պետությունների միագումար արտահանումը կազմել է համաշխարհային ցուցանիշի մոտ մեկ հինգերորդ մասը։ ՇՀԿ մասնակիցների բաժինը համաշխարհային համախառն ներքին արդյունքում հասել է մեկ երրորդի», - Միշուստինի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:

ՇՀԿ-ն ներառում է տասը անդամ պետություն՝ Բելառուսը, Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Պակիստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը: Մոսկվայում նոյեմբերի 17-18-ին ՇՀԿ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպմանը հրավիրվել են նաև գործընկեր և դիտորդ պետությունների, շահագրգիռ երկրների, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների և միավորումների գործադիր մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում