Իսրայելը ՄՔԴ-ին խնդրել է չեղյալ հայտարարել Նեթանյահուի և Գալանտի ձերբակալման հրամանները

2 րոպեի ընթերցում

Իսրայելը Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ) միջնորդություն է ներկայացրել դատախազ Քարիմ Խանին Իսրայելի հետ կապված վարույթներից հեռացնելու և վարչապետ Բենիամին Նեթանյահուի և նախկին պաշտպանության նախարար Յոավ Գալանտի՝ Խանի կողմից տրված ձերբակալման հրամանները չեղյալ համարելու վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով Իսրայելի արտգործնախարարության հայտարարությունը։ 

Քարիմ Խանն այժմ գտնվում է վարչական արձակուրդում, քանի որ նրա նկատմամբ հետաքննություն է ընթանում ՄՔԴ-ի երկու նախկին աշխատակցուհիների նկատմամբ սեռական ոտնձգությունների մեղադրանքով։ 

Ըստ Իսրայելի ԱԳՆ-ի՝ միջնորդությունը ներկայացվել է՝ ի պատասխան այն տեղեկատվության, որ դատախազը «գործել է անօրինական անձնական դրդապատճառներով՝ Իսրայելի դեմ կեղծ և անհիմն մեղադրանքներ ներկայացնելով»:

Գերատեսչությունը նշում է, որ այդ գործողությունների նպատակն է եղել հանրության ուշադրությունը շեղել իր դեմ սեռական ոտնձգությունների լուրջ մեղադրանքներից: 

Արտաքին գործերի նախարարությունը հավելել է, որ միջնորդությունը ոչ մի կերպ չի ազդում Իսրայելի մյուս պնդումների վրա, որ Նեթանյահուի և Գալանտի ձերբակալման հրամաններն «անվավեր են, այդ թվում՝ ՄՔԴ-ի իրավասության բացակայության պատճառով»:

ՄՔԴ-ն 2024 թ. նոյեմբերի 24-ին Նեթանյահուի և Գալանտի ձերբակալման հրաման էր տվել Գազայի հատվածում ռազմական գործողությունների ընթացքում մարդկության դեմ հանցագործությունների և պատերազմական հանցագործությունների կասկածանքով։  

Հայերեն Русский

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով