Իրավունք

Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգելու հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի նոյեմբերի 18-ին

1 րոպեի ընթերցում

Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգելու հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի նոյեմբերի 18-ին

«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր, գործարար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգելու հարցով դատարանի որոշումը կհրապարակվի նոյեմբերի 18-ին, ժամը 11։30-ին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դատական նիստի ավարտից հետո այդ մասին հայտնել են Սամվել Կարապետյանի փաստաբանները՝ նշելով, որ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում  կայացնելու։ 

Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգելու հարցի քննությունը դատարանը սկսել էր նոյեմբերի 17-ին, ժամը 16։00-ից։ 

Սամվել Կարապետյանը կալանքի տակ է հունիսի 18-ից։ Նրան մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար։ 

Հոկտեմբերի 13-ին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է և ավելացվել են Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերը (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը)։ 

Կարապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում