Աշխարհ

Ֆիլիպիններում երկու թայֆունների զոհերի թիվը հասել է գրեթե 300-ի

1 րոպեի ընթերցում

Ֆիլիպիններում երկու թայֆունների զոհերի թիվը հասել է գրեթե 300-ի

Նոյեմբերի առաջին կեսին Ֆիլիպիններում մոլեգնած «Կալմաեգի» և «Ֆունգ-վոնգ» թայֆունների զոհերի թիվը հասել է 297-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է PNA գործակալությունը՝ վկայակոչելով Տարերային աղետների սպառնալիքի նվազեցման և հետևանքների վերացման ազգային խորհրդի տվյալները։

Նշվում է, որ «Կալմաեգի» թայֆունի զոհերի թիվը հասել է 269-ի, որոնց մեծ մասը երկրի կենտրոնական Սեբու կղզու բնակիչներ են։ «Ֆունգ-վոնգ» թայֆունը խլել է 28 մարդու կյանք երկրի ինը նահանգներում և մեկ տարածաշրջանում։ Երկու թայֆունների հետևանքով վիրավորվել է ընդհանուր առմամբ 575 մարդ, ևս 115-ը մինչ օրս անհետ կորած է։

«Կալմաեգի» թայֆունը Ֆիլիպիններին պատուհասել էր նոյեմբերի 4-ին։ Agence France-Presse-ի տվյալներով՝ տարերքի հարվածից տուժել են Սեբու կղզու քաղաքները, առաջացել են հեղեղումներ։ Արտակարգ դրություն է հայտարարվել 53 քաղաքներում։ Ավելի ուշ Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոս ​​Կրտսերը հանրապետությունում հայտարարել է ազգային աղետի ռեժիմ։ 

«Ֆունգ-վոնգ» սուպերթայֆունը Ֆիլիպիններում մոլեգնել է նոյեմբերի 9-ին։ Տարհանվել է հանրապետության ավելի քան 1,4 միլիոն բնակիչ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում