Հայաստան

Առաջիկա 10 օրերին սպասվում է արևառատ և առանց տեղումների եղանակ. Գագիկ Սուրենյան

1 րոպեի ընթերցում

Առաջիկա 10 օրերին սպասվում է արևառատ և առանց տեղումների եղանակ. Գագիկ Սուրենյան

Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումները երկրի ամբողջ տարածքում կդադարեն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրեց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ «Ֆեյսբուք»–ի իր էջում հրապարակած տեսանյութի միջոցով։

«Վերջին 2 օրերին մեր երկիրը գտնվում էր Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի արդյունքում հանրապետության առանձին հատվածներում դիտվեցին կարճատև անձրևներ: Սակայն առաջիկա ժամերից սկսած այդ ցիկլոնն ամբողջությամբ դուրս կգա Հայաստանի տարածքից, այն իր տեղը կրկին զիջում է հարավ–արևմուտքից ներթափանցող տաք օդային հոսանքներին, որոնք մինչև ամսվա վերջին օրեր կմնան Հայաստանի տարածքում: Այսպիսով, առաջիկա ժամերից սկսած տեղումները երկրի ամբողջ տարածքում կդադարեն: Առաջիկա 10 օրերին մեր երկրում սպասվում է արևառատ և առանց տեղումների եղանակ»,-հայտնեց Սուրենյանը:

Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին նոյեմբերի 18-19-ն ընկած ժամանակահատվածում կբարձրանա մոտ 3-4 աստիճանով և կմնա անփոփոխ:

Սուրենյանի խոսքով՝ նոյեմբերի երրորդ տասնօրյակը կրկին կլինի բավականին տաք և սակավատեղում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում