Մեր նպատակը որևէ աշխատողի պատժելը չէ, այլ՝ վարքագծի փոփոխությունը․ ՆԳ նախարար

4 րոպեի ընթերցում

ՀՀ ՆԳ նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կազմավորման օրվա կապակցությամբ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նոյեմբերի 15-ին հանդիպում է ունեցել Վարչության ծառայողների հետ։

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ գերատեսչությունից հայտնում են, որ շնորհավորելով անձնակազմին՝ նախարարը նշել է, որ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունն այն ստորաբաժանումներից է, որի դերն ու նշանակությունը որպես ինստիտուտ վերափոխվել է Ներքին գործերի նախարարության ստեղծմամբ։ Ձևավորումից ի վեր Վարչությունը նոր շեշտադրումով կենտրոնացած է ներքին կարգապահության և հակակոռուպցիոն քաղաքականության ուղղություններով իր առջև դրված անելիքների վրա։

«Մեր խնդիրը որևէ ծառայողի կամ աշխատողի պատժելը չէ։ Մեր նպատակը ներքին կարգապահության, տարբեր վարույթների և ընթացակարգերի շրջանակում առավելագույնն իրականացնել է, որպեսզի համակարգն ունենա զգոնության ավելի բարձր մակարդակ։ Մենք պետք է վստահ լինենք, որ այն ուղղությունները, որոնք նախարարությունը որդեգրել է ենթակա ծառայությունների մասով և առհասարակ հանրային ծառայությունների ոլորտում, իրականում մարմին ու բովանդակություն են ստանում»,– ընդգծել է Արփինե Սարգսյանը։

Արփինե Սարգսյանը կարևորել է վարչության ծառայողների կողմից օբյեկտիվության անհրաժեշտ ու բավարար ցուցիչը պահպանելու հանձնառությունը՝ ընդգծելով, որ դրանք հենասյունային սկզբունքներ են, որոնք թույլ են տալիս համակարգում ներքին կարգապահությունը բարձր մակարդակի վրա պահել և վստահ լինել, որ յուրաքանչյուր դեպքին տրվում է օբյեկտիվ արձագանք։

Ձևավորումից մինչ օրս ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվել են շուրջ 3400 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ, կիրառվել են 1112 կարգապահական տույժեր։

ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից նախապատրաստվել և նախաքննության մարմիններ է ուղարկվել ծառայողական քննությունների 86 նյութ․ նախաձեռնվել է 77 քրեական վարույթ։

Նախարարությունում հրավիրված կարգապահական հանձնաժողովի 11 նիստի ընթացքում քննարկվել են ոստիկանության 72 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 63 նյութեր:

Ներքին գործերի նախարարը գնահատելով վարչության աշխատանքի արդյունավետությունը՝ հանձնարարել է, որ վարչությունն առաջիկա ամիսների կտրվածքով ուշադրությունը կենտրոնացնի ուժային միջոցների գործադրման ստանդարտի իմպլեմենտացման վրա։ Ամփոփելով իր խոսքը՝ նախարար Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ինչպես նախկին, այնպես էլ ներկա ղեկավարներին կատարված աշխատանքի համար։

Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ Դավիթ Աղաբալյանն իր հերթին շնորհավորելով վարչության կազմավորման օրվա կապակցությամբ՝ շնորհակալություն է հայտնել նախարար Արփինե Սարգսյանին աջակցության համար և վստահեցրել, որ Վարչությունն իր առջև դրված խնդիրները շարունակելու է կատարել մեծ պատասխանատվությամբ՝ նպատակ ունենալով հանրության շրջանում բարձրացնել համակարգի նկատմամբ հանրային վստահությունը։

Դավիթ Աղաբալյանը կարևորել է նաև համակարգի ներսում նախականխման և կանխման մեխանիզմների զարգացումն ու դրանց կիրառումը՝ ընդգծելով, որ ամենօրյա պահանջկոտության ու հետևողական աշխատանքի միջոցով հնարավոր կլինի ցանկալի արդյունքներ արձանագրել։

Ավարտին տեղի է ունեցել պարգևատրման արարողություն։

Հայերեն

ԱՄՆ-ում մահացել է Վենեսուելայի նախագահին առնչվող քրեական գործը քննող դատավորը

Եվրամիությունը հրաժարվել է Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից. լրատվամիջոց

Հայաստանը կարևորում է կայուն զարգացման 2030 օրակարգը՝ համոզված լինելով, որ այսօրվա առաջընթացը պետք է ուղեկցվի ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է հայտնել

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա

Ես հանձնարարել եմ պարեկային ծառայողներին մեքենաները վարել փարոսիկներն անջատած. ՆԳ նախարար