Կարճատև անձրևներ կլինեն․ Սուրենյանը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները

1 րոպեի ընթերցում

Հանրապետության առանձին շրջաններում, այդ թվում՝ Երևանում, կարճատև անձրևներ են սպասվում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: 

«Շուրջ 17 օր է՝ հանրապետությունում, գրեթե, տեղումներ չեն եղել։ Վերջապես, նոյեմբերի 15-16-ին և նոյեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը մեր երկիրը կգտնվի Միջերկրական ծովից ներթափանցած, բայց թույլ արտահայտված ցիկլոնի ազդեցության գոտում, որն իր հետ հանրապետության առանձին շրջաններում, այդ թվում՝ Երևանում, կբերի կարճատև անձրևներ»,- նշել է Սուրենյանը։

Նոյեմբերի 17-ի ցերեկային ժամերից սկսած՝ տեղումները հանրապետության ամբողջ տարածքում կդադարեն և դրան հաջորդող օրերին կրկին Հայաստանի ամբողջ տարածքում կհաստատվի ջերմ և առանց տեղումների եղանակ։

«Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 15-16-ին՝ ցերեկային ժամերին, ամպամածության ծածկով պայմանավորված, մի փոքր կնվազի, բայց քանի որ նոյեմբերի 17-ին ցերեկային ժամերին կրկին ակտիվանալու են հարավ-արևմտյան տաք օդային հոսանքները, այն նորից կբարձրանա»,- հայտնել է Գագիկ Սուրենյանը։

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան