Մեղրիում մեկնարկել են նոր բուժծառայություններ ներդնելու աշխատանքները
1 րոպեի ընթերցում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Սյունիքի մարզում է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարկել է տեսանյութ՝ հայտնելով, որ Մեղրիում մեկնարկել են նոր բուժծառայություններ ներդնելու աշխատանքները։
Անահիտ Ավանեսյանը շրջայց է կատարել Մեղրիի բժշկական կենտրոնում, հանդիպել բուժանձնակազմի հետ, ինչպես նաև հետևել Մեղրիի դատաբժշկական ծառայության շենքի կառուցման աշխատանքներին։
Մեկ այլ տեսանյութով նախարարը հայտնել է, որ նորոգման փուլում է Կապանի պոլիկլինիկան։
Կարդացեք հոդվածը` English