Հայաստան

Հայաստանի ԱԺ պատգամավորն ու Շվեդիայի դեսպանը քննարկել են երկու երկրների համագործակցության խորացմանն առնչվող հարցեր

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ԱԺ պատգամավորն ու Շվեդիայի դեսպանը քննարկել են  երկու երկրների համագործակցության խորացմանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԺ Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի ղեկավար Հռիփսիմե Գրիգորյանը նոյեմբերի 14-ին հանդիպել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Եվա Սունդքվիսթի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ԱԺ-ից:

Քննարկվել են Հայաստանի եւ Շվեդիայի միջեւ համագործակցության խորացմանն ու միջխորհրդարանական կապերի ընդլայնմանը վերաբերող հարցեր:

Հռիփսիմե Գրիգորյանը կարեւորել է Շվեդիայի աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին` բարձր գնահատելով ՄԱԶԾ «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագիրը, ինչպես նաեւ շարունակական աջակցությունը մեր երկրի ժողովրդավարական գործընթացներին: Պատգամավորը բարձր է գնահատել նաեւ «Դիմակայուն Սյունիքի թիմ Եվրոպա» նախաձեռնությունը, որը Հայաստանի հարավային շրջանի անվտանգության եւ տնտեսական ներուժի զարգացման ազդակ կարող է հանդիսանալ:

 

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում