Մարզեր

Վարդենիսում հայտնի են «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլի հաղթողները

2 րոպեի ընթերցում

Վարդենիսում հայտնի են «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլի հաղթողները

2025 թվականի նոյեմբերի  12-ին և 13-ին Վարդենիս համայնքում տեղի են  ունեցել «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղի համայնքային փուլի մրցումները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, «Վոլեյբոլի լիգան» անցկացվել է  2 տարիքային խմբերի դպրոցականների՝  6-7-րդ և  8-9-րդ դասարանների միջև։ Մրցաշարին մասնակցել են Լուսակունքի , Գեղամասարի , Մեծ Մասրիկի,  Ակունքի միջնակարգ, Վարդենիսի թիվ 2, թիվ 3 , թիվ 4 հիմնական դպրոցների վոլեյբոլի թիմերը։ 

Մրցումների արդյունքում 1-ին տարիքային խմբում առաջին տեղը գրավել է Լուսակունքի միջնակարգ դպրոցի թիմը, երկրորդ տեղը՝ Վարդենիսի թիվ 2 հիմնական, երրորդ տեղը՝ Գեղամասարի միջնակարգ դպրոցի թիմերը։ 

2-րդ տարիքային խմբում նույնպես գլխավոր հաղթող է ճանաչվել  Լուսակունքի միջնակարգ դպրոցի թիմը։ Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Մեծ Մասրիկի միջնակարգ և Վարդենիսի թիվ 2 հիմնական դպրոցների թիմերը։ 

Մրցանակային տեղեր գրաված թիմերին ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հանձնվել են հավաստագրեր։

Համայնքային փուլում առաջին տեղ գրաված թիմերը կմասնակցեն մարզային փուլի մրցումներին։

Խոսրով  Խլղաթյան

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում