Մարզեր

Գեղարքունիքի մարզի բուժաշխատողները վերապատրաստվում են ֆրանսիացի մասնագետների կողմից

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի բուժաշխատողները վերապատրաստվում են ֆրանսիացի մասնագետների կողմից

ՀՀ Գեղարքունիքի մարզի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի միջև գործող ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում ֆրանսիական  «Բժշկական օգնություն և զարգացում» կազմակերպության կողմից 2025 թվականի նոյեմբերի 10-13-ը  անցկացվեցին  վերապատրաստման դասընթացներ, որոնց մասնակցեցին Գեղարքունիքի մարզի առողջապահական հիմնարկների ղեկավարներ, մասնագետներ։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը, բուժաշխատողները վերապատրաստվել  են «Մոր և մանկան առողջություն, ծննդաբերություն, ծնունդ, հետծննդյան շրջան» թեմայի շրջանակներում՝ յուրացնելով տեսական և գործնական գիտելիքների ֆրանսիական փորձը։ 

Դասընթացներն անցկացվել  են երկու խմբով, յուրաքանչյուր խմբին հատկացնելով երկու օր։ Դրանք վարել  են մանկաբարձուհի Մուրիել Ֆարնոն և մանկաբույժ Մորգան Դոմենը։ 

Դասընթացի ավարտին ֆրանսիական «Բժշկական օգնություն և զարգացում»  կազմակերպության կողմից մասնակիցներին հանձնվել են վկայականներ։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում