Տակաիչին հայտարարել է Կիմ Չեն Ընի հետ հանդիպելու պատրաստակամության մասին

2 րոպեի ընթերցում

Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին հայտարարել է, որ պատրաստ է անձամբ հանդիպելու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ՝ երկու երկրների միջև «նոր, արդյունավետ հարաբերություններ» կառուցելու համար։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

«Ես հույս ունեմ անձամբ հանդիպելու Կիմ Չեն Ընի հետ Ճապոնիայի և Հյուսիսային Կորեայի միջև նոր, արդյունավետ հարաբերությունների ճանապարհին, համարձակորեն ձեռնարկելու քայլեր՝ կախված տարբեր հանգամանքներից և հասնելու կոնկրետ արդյունքների», - ասել է նա լրագրողներին՝ խոսելով այն քաղաքացիների խնդրի լուծման մասին, որոնց 1970-ական թվականներին առևանգել են ԿԺԴՀ-ի հետախուզության գործակալները։ 

«Ես լի եմ վճռականությամբ՝ հասնելու բեկման (վարչապետի պաշտոնում) իմ ժամկետի ընթացքում և չեմ բացառում ոչ մի  տարբերակ», - հավելել է Տակաիչին։

Առևանգված քաղաքացիների թեման ամենացավոտ թեմաներից մեկն է երկու երկրների հարաբերություններում, որոնք չունեն դիվանագիտական ​​կապեր։ 2002 թվականին Փհենյանն առաջին անգամ ընդունել է Ճապոնիայի 13 քաղաքացիների առևանգման փաստը և նրանցից հինգին թույլ է տվել վերադառնալ հայրենիք։ Մնացածները հայտարարվել են մահացած, նրանց հարազատներին են ուղարկվել աճյունները, որոնց իսկությունը հաստատել չի հաջողվել։ 2014 թվականի մայիսին երկու երկրների կառավարությունները համաձայնության են եկել անցկացնել Ճապոնիայի քաղաքացիների առևանգումների գործով նոր հետաքննություն, սակայն դրանով զբաղվող հանձնաժողովը հետագայում ցրվել է Փհենյանի նախաձեռնությամբ:

Հայերեն

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից