Մարզեր

Կարճաղբյուրի ձկնաբուծական գործարանից Սևանա լիճ է բաց թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի շուրջ 430 հազար մանրաձուկ

2 րոպեի ընթերցում

Կարճաղբյուրի ձկնաբուծական գործարանից Սևանա լիճ է բաց թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի շուրջ 430 հազար մանրաձուկ

Նոյեմբերի 14-ին  Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կարճաղբյուր գյուղում գործող «Սևանի իշխան» ՓԲԸ ձկնաբուծական գործարանից տեղափոխվել և Սևանա լճի էկոհամակարգ է բաց թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի շուրջ 437 հազար  հատ մանրաձուկ՝  6.6 գրամ միջին  քաշով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Սևանի իշխան» ՓԲԸ Կարճաղբյուրի ձկնաբուծական գործարանի տնօրեն Տիգրան Վարդանյանը, միջոցառման նպատակն է՝ պահպանել և ավելացնել Սևանի լճի համար յուրահատուկ այս ձկնատեսակի պաշարները։

Միջոցառմանը մասնակցել են  ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ  Ջանիկ Բազեյանը, ինչպես նաև՝ ՇՄՆ, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, «Սևան Ազգային պարկ»-ի, էկոպարեկային ծառայության և բնապահպանական ՀԿ-ների ներկայացուցիչներ։

Բացթողումն  իրականացվել է Կարճաղբյուր գյուղի հատվածից։

«Այս նախաձեռնությունը ևս մեկ կարևոր քայլ է Սևանի էկոհամակարգի վերականգնման և իշխանի պաշարների պահպանման գործում»,-նշեց Տիգրան Վարդանյանը։ 

Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերի 17-ին Կարճաղբյուրի ձկնաբուծական գործարանից Սևանա լիճ էր բաց թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի շուրջ 324 հազար 824 մանրաձուկ՝ 6,5 գրամ միջին քաշով։

Խոսրով Խլղաթյան  

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում