ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու Ուրուգվայի պատվիրակությունը քննարկել են տեխնոլոգիական կրթության և նորարարությունների ոլորտում համագործակցությունը

4 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության «Ceibal» կազմակերպության պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և ՀՀ-ում Ուրուգվայի դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլին։

«Արմենպրես»–ի փոխանցմմբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Ժաննա Անդրեասյանը կարևորել է Հայաստանի և Ուրուգվայի միջև հաստատված բարեկամական հարաբերություններն ու տարբեր ոլորտներում ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով դրանց ընդլայնման կարևորությունը հատկապես կրթության և գիտության ոլորտներում։

Նա առանձնացրել է թվային կրթության ուղղությամբ փորձի փոխանակման կարևորությունը և տեղեկացրել է՝ ՀՀ կրթական համակարգում առկա են տեխնոլոգիական կրթության նորարար ծրագրեր, որոնք հաջողությամբ արտահանվում են: Ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության համադրման համատեքստում նախարարն անդրադարձել է «Արմաթ» ճարտարագիտական և «Ֆաբ Լաբ» թվային լաբորատորիաների, ինչպես նաև «Թումո» և COAF կենտրոնների գործունեությանը։

Ուրուգվայի Արևելյան Հանրապետության «Ceibal» կազմակերպության պատվիրակության անդամները նշել են, որ Հայաստան այցի շրջանակում այցելել են նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն՝ ծանոթանալու իրականացվող ծրագրերին։ Նշվել է նաև, որ Ուրուգվայում ևս կգործի «Թումո» կենտրոն։ 

Ժաննա Անդրեասյանն առանձնահատուկ կարևորել է Ուրուգվայի համալսարանում գործող հայագիտական կենտրոնի դերը՝ ընդգծելով, որ ծրագիրն իրականացվում է  ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և համակարգմամբ: 

«Ceibal» կազմակերպության հիմնադիր Միգել Բրեչները, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, վերահաստատել է պատրաստակամությունը՝ խորացնելու համագործակցությունը և ընդլայնելու փորձի փոխանակումը։ Նա ներկայացրել է կազմակերպության գործունեությունը՝ նշելով, որ հիմնական առաքելություններից են նորարարության խթանումը և տեխնոլոգիական կրթության զարգացումը: Նա նաև տեղեկացրել է՝ «Ceibal» ծրագիրը (Conectividad Educativa de Informática Básica para el Aprendizaje en Línea) Ուրուգվայի պետական կրթական նախաձեռնություն է, որը արհեստական բանականության մի շարք տարածաշրջանային լաբորատորիաներ է հիմնել և տարատեսակ ծրագրեր է իրականացնում՝ այդ թվում մշակելով ԱԲ գործիքներ ուսուցիչների, աշակերտների և կրթության կառավարման համակարգի համար:

Ժաննա Անդրեասյանը, կարևորելով արհեստական բանականության դերը կրթական գործընթացներում, նշել է՝ արհեստական բանականության խորացված կրթությունը և ԱԲ գրագիտությունը դարձել են ուսումնական պլանի բաղադրիչ: Նա տեղեկացրել է՝ ՀՀ մի շարք ավագ դպրոցներում արդեն երրորդ տարին իրականացվում է «Արհեստական բանականության սերունդ» կրթական ծրագիրը: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև բարձրագույն կրթության և հետազոտության ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները, անդրադարձ է եղել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: 

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն