ԿԳՄՍ նախարարի տեղակալը մարզադպրոցների տնօրենների հետ քննարկել է ոլորտային հարցեր

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը հանդիպում է ունեցել ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող մարզադպրոցների տնօրենների հետ։ Հանդիպման նպատակն էր քննարկել ոլորտում առկա խնդիրները, գնահատել իրականացված աշխատանքները և միասին ձևակերպել հետագա անելիքները։

Հասմիկ Ավագյանը նշել է, որ այցեր է իրականացրել մի շարք մարզադպրոցներ՝ տեղում ծանոթանալու իրավիճակին, քննարկելու առկա խնդիրներ և դրանց լուծումները. 

«Մարզադպրոցի տնօրեններին դիտարկում ենք՝ որպես առողջ ապրելակերպի և սպորտի ոլորտի զարգացման  հարցերում սրտացավ մարդիկ։ Մեր ընդհանուր նպատակը պետք է լինի մարզադպրոցների դերի ամրապնդումը՝ հատկապես հանրակրթական դպրոցների և համայնքների հետ համագործակցության միջոցով։ Այսօր դեռ շատ ծնողներ բավարար տեղեկացված չեն, որ մարզադպրոցներում ուսուցումը լիովին անվճար է, և բոլոր ծախսերը՝ ներառյալ մարզիչների աշխատավարձերը, հոգում է պետությունը։ Սա միասին պետք է շտկենք՝ բարձրացնելով հանրային իրազեկվածությունը և խթանելով երեխաների ներգրավվածությունը սպորտում»,– «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ փոխնախարարի խոսքերն է մեջբերված ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ 

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ տարբեր մարզադպրոցներ կատարած այցերի ընթացքում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, այդ թվում՝ գործառույթների կատարման հետ կապված: Հասմիկ Ավագյանն ընդգծել է՝ անհրաժեշտ է առավել հետևողական լինել թերացումների վերացման հարցում, սակայն, միաժամանակ, խրախուսել է այն տնօրեններին և մարզիչ-մանկավարժներին, որոնք ազնվորեն և նվիրվածությամբ են կատարում իրենց աշխատանքը. 

«Մեր նպատակը մեկն է՝ միասին կառուցել ավելի արդյունավետ, առողջ և գործուն համակարգ, որտեղ մարզադպրոցը կլինի սպորտի զարգացման ամուր հիմքը»։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մի շարք այլ հարցեր, որոնք վերաբերել են մրցումների մասնակցության դեպքում տրանսպորտային ծախսերի փոխհատուցման ծրագրին, մարզական հավաքների կազմակերպման ֆինանսավորմանը, մարզիչ-մանկավարժների աշխատավարձերի բարձրացման մեխանիզմներին, մասնավորապես՝ կամավոր ատեստավորման գործընթացին։

Հասմիկ Ավագյանը տեղեկացրել է՝ «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ են նախատեսվում, և այս առումով շատ կարևոր են մարզիչ-մանկավարժների և նաև տնօրենների մասնագիտական դիտարկումները՝ դրույթների լավարկման և բարելավման նպատակով: 

Նախարարի տեղակալը հորդորել է տնօրեններին ակտիվորեն ներկայացնել իրենց առաջարկները ԿԳՄՍ նախարարություն՝ ընդգծելով, որ ոլորտի բարելավումը պահանջում է համատեղ և շարունակական աշխատանք։ 

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն