Քաղաքականություն

Պատգամավոր Լիլիթ Գալստյանը մտահոգություն է հայտնել Բաքվում ընթացող դատավարությունների և գերիների հարցի շուրջ

2 րոպեի ընթերցում

Պատգամավոր Լիլիթ Գալստյանը մտահոգություն է հայտնել Բաքվում ընթացող դատավարությունների և գերիների հարցի շուրջ

Խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված հայ անձանց, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների շուրջ Բաքվում ընթացող կեղծ և քաղաքականացված դատավարություններին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գալստյանը նշեց, որ Ադրբեջանը ներկայացրել է ծանր պատժաչափերի պահանջներ մի խումբ նախկին պաշտոնյաների նկատմամբ։

Լիլիթ Գալստյանը նշեց, որ գերիների հարցը պետք է լինի Հայաստանի քաղաքական օրակարգի բարձրագույն առաջնահերթություններից մեկը։ 

Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկություններով՝ մեղադրող կողմը պահանջել է ցմահ ազատազրկում Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի, ինչպես նաև ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի համար։

Բացի այդ, դատախազը պահանջել է 20 տարվա ազատազրկում Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի, ինչպես նաև Մադաթ Բաբայանի ու Փաշայան Մելիքսեթի համար։ Մյուս հայ գերիների նկատմամբ պահանջված պատժաչափերն են․Գարիկ Մարտիրոսյան՝ 19 տարի,Դավիթ Ալավերդյան՝18 տարի, Լևոն Բաբայան՝ 17 տարի, Վասիլի Բեգլարյան, Գուրգեն Ստեփանյան, Էդիկ Ղազարյան՝ 16 տարի։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում