ՄԻՊ ներկայացուցիչները մասնակցել են ՀՀ–ում փախստականների ներհոսքին ԵԽ արձագանքի փաթեթի արդյունքներին նվիրված միջոցառմանը

3 րոպեի ընթերցում

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Անդրանիկ Եղոյանն ու ՄԻՊ աշխատակազմի hետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի ղեկավար Ժաննա Հակոբյանը մասնակցել են Հայաստանում փախստականների ներհոսքին ԵԽ համապարփակ արձագանքի փաթեթի հիմնական արդյունքներին նվիրված միջոցառմանը:

Ինչպես «Արմենպրես»–ը տեղեկանում է ՀՀ ՄԻՊ–ի տարածած հաղորդագրությունից, փաթեթի ձևավորմանն ու իրականացմանը նվիրված բարձր մակարդակի պանելային քննարկման շրջանակում Անդրանիկ Եղոյանը նշել է, որ բռնի տեղահանված անձանց և փախստականների իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առաջնային ուղղություններից են։ Ոլորտային ուսումնասիրություններով արձանագրվում, վերլուծվում և իրավասու մարմիններին են հասցեագրվում առկա խնդիրները և դրանք հաղթահարելու մեխանիզմները։

Առանձնակի կարևորելով Եվրոպայի խորհրդի հետ ձևավորված բարձր մակարդակի ու փոխվստահելի համագործակցությունը՝ ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղարը հատուկ ընդգծել է, որ ԵԽ համապարփակ արձագանքի փաթեթի շրջանակներում իրականացված ծրագրերը տարբեր ուղղություններով եղել են թիրախային, զգալիորեն նպաստել են ոլորտային խնդիրների վերհանմանը և լուծման մեխանիզմների մշակմանն ու գարծարկմանը։ Ծրագիրն էապես նպաստել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացմանը, ներառյալ' ճգնաժամային իրավիճակներում գործելակերպի, մոնիթորինգային ներուժը զարգացնելու և մի շարք այլ ուղղություններով։

Ժաննա Հակոբյանը երեխաների իրավունքների պաշտպանության ամրապնդմանը վերաբերյալ պանելային քննարկմանն անդրադարձել միգրացիայի գործընթացում գտնվող երեխաների իրավունքների ապահովման հետ կապված խնդիրներին՝ հատուկ կարևորելով այդ ուղղությամբ Եվրոպայի խորհրդի հետ ՄԻՊ հաստատության համագործակցությունն ու իրականացվող ծրագրերը։ 

«Խիստ կարևոր է Եվրոպայի խորհրդի կողմից երեխաների ձայնը լսելի դարձնելուն ուղղված ծրագրերի իրականացումը, Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի գործունեությանն աջակցությունը և դրա շարունակականության ապահովումը»,- ասել է Ժաննա Հակոբյանը:

Քննարկման ընթացքում կարևորվել է փոխգործակցության շարունակական զարգացումը՝ միտված փախստականների և տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև միջազգային լավագույն փորձի կիրառմանն ու գործընկեր կառույցների հետ համատեղ արդյունավետ նախաձեռնությունների իրականացմանը։

Հայերեն

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 64-ի

Միրզոյանի խոսքով՝ երրորդ երկրների միջոցով Ադրբեջանում պահվող հայերին այցելելու փորձերը չեն հաջողվել

Եվրահանձնաժողովում չեն բացառել ռուսական գազի ներմուծումն Ուկրաինայում հակամարտության կարգավորումից հետո

ԱԳՄԱ նախարարը չի համաձայնել խաղաղության պայմանագրի ստորագրումը հետաձգելու մասին պնդմանը

Վարչապետն առաջարկում է հրապարակային քննարկել ընդդիմության ճգնաժամն ու քաղաքական համակարգի կայացման խնդիրները

Մոլդովայի վարչապետը հայտարարել է, որ նախորդ շաբաթ կիբերհարձակումները թիրախավորել են մոտ մեկ միլիոն անձնական նույնականացման տվյալ. Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 28/10/26

Ասիական ինդեքսներ - 28/10/26

Վարժական հավաքների մասնակիցների նախնական պատրաստությունը նախատեսվում է անցկացնել նոր վրանային ավանում

Վարչապետի տեղեկություններով՝ Մեղրիի երկաթգծի գործով անցնում էին նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ