Ռուսաստան

Մոլդովայի խորհրդարանը քվեարկել է Ռուսաստանի հետ կնքված համաձայնագրի չեղարկման օգտին

1 րոպեի ընթերցում

Մոլդովայի խորհրդարանը քվեարկել է Ռուսաստանի հետ կնքված համաձայնագրի չեղարկման օգտին

Մոլդովայի խորհրդարանը քվեարկությամբ չեղյալ է հայտարարել Մոլդովայի և Ռուսաստանի կառավարությունների միջև մշակութային կենտրոնների ստեղծման և գործունեության վերաբերյալ համաձայնագիրը, որի դադարեցման որոշումը նախկինում հաստատվել էր հանրապետության նախարարների կաբինետի կողմից։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

Մոլդովայի վարչապետ Ալեքսանդրու Մունտեանուն ավելի վաղ հայտարարել էր, որ հանրապետության կառավարությունը նոյեմբերի 5-ին հաստատել է Ռուսաստանի հետ մշակութային կենտրոնների ստեղծման և շահագործման վերաբերյալ համաձայնագրի չեղարկումը՝ Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը փակելու նպատակով։

«Վաթսուն պատգամավոր քվեարկեց այս կենտրոնի գործունեությունը չեղյալ հայտարարելու որոշման օգտին», - քվեարկությունից հետո ասել է խորհրդարանի խոսնակ Իգոր Գրոսուն։

Ռուսաստանի և Մոլդովայի միջև հարաբերությունները սկսեցին վատթարանալ, երբ 2020 թվականի վերջին հանրապետությունում իշխանության եկավ նախագահ Սանդուն, ով հավատարիմ է եվրոպամետ քաղաքականությանը։

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում