Քաղաքականություն

Փաշինյանը հայտնեց մինչև 2022 թվականը այլ երկրների կողմից Հայաստանին զենք չվաճառելու պատճառը

2 րոպեի ընթերցում

Փաշինյանը հայտնեց մինչև 2022 թվականը այլ երկրների կողմից Հայաստանին զենք չվաճառելու պատճառը

Մինչև 2022 թվականը միայն մեկ երկիր է եղել, որը պատրաստ է եղել զենք վաճառել Հայաստանին՝ Ռուսաստանը, մնացած երկրները հրաժարվել են Հայաստանին զենք վաճառելուց։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:   

«2022 թվականից առաջ մի երկիր է եղել, որը պատրաստ է եղել ինչ-որ մի զինատեսակ վաճառել Հայաստանին։ Մյուսները ինչո՞ւ չեն վաճառել, որովհետև ասել են՝ մենք երաշխիք չունենք, որ ձեզ վաճառված զենքերն օգտագործելու եք ձեր՝ միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանության համար: Ասել են՝ ավելին՝ մենք համոզված ենք, որ դուք դա օգտագործելու եք ձեր՝ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս, իսկ դա մեզ համար անընդունելի է։ Այդ ճանապարհը մեզ համար բացվել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ից հետո, երբ ասել ենք, որ մեր երկրի տարածքային ամբողջականությունը ճանաչում ենք»,-ասաց Փաշինյանը: 

2022 թվականի հոկտեմբերի 6-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ Պրահայում կայացել էր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն էր ընդունվել, ըստ որի՝ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում