Իրավունք

ՆԳՆ Քրեական ոստիկանության և ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության համագործակցությունն ամրապնդվում է

1 րոպեի ընթերցում

ՆԳՆ Քրեական ոստիկանության և ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության համագործակցությունն ամրապնդվում է

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը նոյեմբերի 13-ին ընդունել է ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության տարածաշրջանային գրասենյակների անդամներին։

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ ՀՀ ՆԳ նախարարությունից հայտնում են, որ բարձր գնահատելով ակտիվ համագործակցությունը՝ Վարդան Վարդանյանը արդյունավետ աշխատանքի և ներդրած ջանքերի համար շնորհակալություն է հայտնել գործընկերներին։ Նա ընդգծել է, որ ապօրինի թմրաշրջանառությունը անդրազգային հանցագործություն է և դրա դեմ պայքարում միջազգային փոխգործակցության շնորհիվ հնարավոր է հասնել շոշափելի արդյունքների։

Վարդան Վարդանյանը վստահեցրել է, որ գործընկերային հարաբերությունները կշարունակվեն նույն ակտիվությամբ․ հայկական կողմը հանձնառու է նոր տեմպերով շարունակելու համագործակցությունը՝ ուղղված հանցավորության դեմ պայքարի ոլորտում ընդհանուր նպատակների արդյունավետ իրականացմանը։

Հանդիպման մասնակիցները թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ կարևորել են տարածաշրջանային համագործակցությունը և այն շարունակելու պատրաստակամություն հայտնել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում