Աշխարհ

Ուկրաինայի էներգետիկայի նախարարը հրաժարական է տվել

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի էներգետիկայի նախարարը հրաժարական է տվել

Ուկրաինայի էներգետիկայի նախարար Սվետլանա Գրինչուկը հրաժարական է տվել էներգետիկ ոլորտում կոռուպցիոն սկանդալի ֆոնին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Սվետլանա Գրինչուկը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր միկրոբլոգում։

«Ես հրաժարական եմ ներկայացրել։ Իմ պաշտոնը երբեք ինքնանպատակ չի եղել ինձ համար։ Իմ մասնագիտական ​​գործունեության ընթացքում օրենքի խախտումներ չեն եղել։ Նման փաստեր սկզբունքորեն չեն կարող գոյություն ունենալ։ Ինչ վերաբերում է իմ անձնական հարաբերությունների վերաբերյալ ենթադրություններին, ապա այս թեմայով ցանկացած ենթադրություն անտեղի է», - նշել է նա։

Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն Գերագույն Ռադային ներկայացրել է առաջարկ՝ պահանջելով Սվետլանա Գրինչուկի հրաժարականը էներգետիկայի նախարարի և Հերման Գալուշչենկոյի հրաժարականը արդարադատության նախարարի պաշտոնից: 

Ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը հայտարարել է, որ խորհրդարանը կքննարկի առաջարկը նոյեմբերի 18-ին: 

Ավելի վաղ Ուկրաինայի կոռուպցիայի դեմ պայքարի ազգային բյուրոն լայնածավալ հատուկ գործողություն է սկսել էներգետիկայի ոլորտում կոռուպցիոն սխեմաները բացահայտելու համար: Գործակալությունը հրապարակել է խուզարկությունների ժամանակ հայտնաբերված պայուսակների լուսանկարներ, որոնք լի էին արտարժույթի կապոցներով, սակայն ճշգրիտ գումարը դեռևս չի բացահայտվել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում