Աշխարհ

Կիպրոսում 5.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

1 րոպեի ընթերցում

Կիպրոսում 5.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Կիպրոսում 5․3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, որը զգացվել է նաև Լիբանանում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Independent-ը։

Նշվում է, որ Կիպրոսի երկրաբանական հետազոտությունների վարչության համաձայն՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պաթոս քաղաքից 20 կիլոմետր հյուսիս-արևելք, 15 կիլոմետր խորության վրա։ 

Կիպրոսի պետական ​​հեռուստատեսությունը հաստատել է, որ Պաթոսի շրջանի հասարակական շենքերը կարճ ժամանակով տարհանվել են երկրաշարժից հետո։ 

Հաղորդվում է, որ չնայած Կիպրոսը գտնվում է սեյսմիկ ակտիվ տարածաշրջանում՝ նման իրադարձություններից զգալի վնասները հազվադեպ են լինում։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում