Փաշինյանը մանրամասներ հայտնեց հեղափոխության օրերին մեկուսարանում Կարեն Կարապետյանի հետ հանդիպումից

4 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքեց Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, թե իրեն հեղափոխության օրերին առաջարկվել է փոխվարչապետի պաշտոնը՝ ցույցերը դադարեցնելու դիմաց:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վարչապետը հայտնեց Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում: 

Փաշինյանը մանրամասներ է հայտնել հեղափոխության օրերին, երբ իրեն ձերբակալել և պահում էին մեկուսարանում, այդ ժամանակվա փոխվարչապետ Կարեն Կարապետյանի հետ ունեցած զրույցից։ 

Նա մանրամասնել է, որ Կարեն Կարապետյանը մեկուսարանում իր հետ զրույց է ունեցել, ասել է, որ իրեն ազատ կարձակեն, բայց դրա դիմաց հեղափոխական պրոցեսը չպետք է շարունակվի։ «Փոխվարչապետի պաշտոնի մասին ակնարկ և խոսակցություն ընդհանրապես  որևէ մեկի հետ չի եղել, ոչ միայն փոխվարչապետի, որևէ պաշտոնի մասին չի եղել։ Ես չգիտեմ՝ իրենք քննարկե՞լ են, թե՞ չէ, բայց ես թույլ չէի տա, որ նման բան տեղի ունենար»,- ասաց Փաշինյանը: 

Վարչապետը նաև պատմեց, թե ինչպես է եղել Սերժ Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ Կարեն Կարապետյանի հետ զրույցը:   

«Խոսակցությունը եղել է հետևյալի մասին։ Կարեն Կարապետյանն ակնարկել է ենթատեքստերով, որ իրենք մեզ ազատ արձակեն, և հեղափոխությունը դուրս գա օրակարգից։ Կարեն Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել, որ ինքը՝ որպես բոլորի կողմից ընդունելի թեկնածու, ստանձնի իշխանությունը, ես ասել եմ, որ դա ընդունելի չէ ինձ համար, և Սերժ Սարգսյանը պետք է հեռանա: Կարեն Կարապետյանը գնացել է, վերադարձել ու ասել, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է հեռանալ, բայց Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն ընդունելուց հետո, ես ասել եմ՝ ո՛չ, նա նորից գնացել է, հետո վերադարձել և ասել է, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է հրաժարական տալ հունիսին, ես ասել եմ, որ դա ընդունելի տարբերակ չէ, Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա այսօր, վաղը, մյուս օրը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց՝ այդ օրերին հանդիպել է նաև Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ:

«Նրանք ինձ հետ հանդիպում են խնդրել, այդ հանդիպման ժամանակ ասել են՝ կարո՞ղ ենք օգնել, աջակցել, ես ասել եմ՝ անընդունելի է ինձ համար, ես Հայաստանի ներսում օտարերկրյա դեսպանների միջնորդության կարիք չունեմ, որ Հայաստանում մեր քաղաքական օրակարգն առաջ մղեմ: Այսինքն՝ ցանկացած թեմա, որ ինչ-որ մի դեսպանի միջոցով ինչ-որ մի առաջարկ է արվել, դա ի սկզբանե սուտ է»,- ասաց Փաշինյանը: 

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն օրեր առաջ հայտարարել էր, թե Նիկոլ Փաշինյանը իբր ՀՀ-ում ԵՄ նախկին դեսպան Պյոտր Սվիտալսկիին ասել է, որ իրեն հեղափոխության օրերին առաջարկվել է փոխվարչապետի պաշտոնը՝ ցույցերը դադարեցնելու դիմաց։ Սերժ Սարգսյանը նաև նշել էր՝ թող Նիկոլ Փաշինյանն ասի, թե ով էր այդ ժամանակ իրեն փոխվարչապետի պաշտոն առաջարկել։ 

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որը 2018 թվականի ապրիլի 17-ին խորհրդարանի կողմից ընտրվել էր վարչապետ, հրաժարական է տվել դրանից 6 օր անց՝ ապրիլի 23-ին՝ երկրում շարունակվող բողոքի ցույցերի ֆոնին, որն առաջնորդում էր Հայաստանի ներկա վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Դրանից հետո խորհրդարանը վարչապետ ընտրեց Նիկոլ Փաշինյանին, իսկ 2018 դեկտեմբերին Հայաստանում տեղի ունեցան արտահերթ ընտրություններ, որոնցում վստահ հաղթանակ տարավ մինչ այժմ Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։   

Հայերեն English ქართული 中文

Հայաստանն ընտրում է. մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը