Փաստացի հաշվառման նախագիծը չի վնասում սեփականության իրավունքը և ինստիտուտը. ՄՔԾ

4 րոպեի ընթերցում

Ներկայումս, Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության միջոցով, զուգահեռաբար, երկու փոփոխություն է իրականացվում հաշվառման վերաբերյալ։ Առաջինը՝ որպես կարճաժամկետ լուծում, երկրորդը՝ մշտական։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից, առաջին փոփոխության արդյունքում Կառավարության հավանության դեպքում դեկտեմբերի 1-ին կգործարկվի փաստացի հաշվառման նոր հարթակը, որը եղած գործընթացը ամբողջությամբ կտեղափոխի էլեկտրոնային հարթություն՝ գործընթացը դիմումատուի համար էականորեն հեշտացնելով։

Գործող օրենսդրության համաձայն՝ անձի կողմից ըստ փաստացի բնակության վայրի հաշվառման նպատակով՝ անձամբ կամ լիազորված անձի միջոցով ՄՔԾ տարածքային ստորաբաժանում ներկայանալուց և համապատասխան դիմում ներկայացնելուց, նշված հասցեում բնակվելու փաստը ստուգվում է ոստիկանի կողմից 5 աշխատանքային օրվա ընթացքում։ Իրականացվում է բնակության վայրի փաստի ստուգում՝ կազմելով համապատասխան արձանագրություն։ Այնուհետև, ոստիկանության կողմից փաստացի բնակվելու փաստը հավաստող տեղեկատվությունը տրամադրվում է ՄՔԾ ստորաբաժանմանը, որտեղ էլ 3-օրյա ժամկետում իրականացվում է անձի հաշվառումը (զինապարտների դեպքում պարտադիր է նաև անձի զինվորական հաշվառման կանգնելը համապատախան զինկոմիսարիատում, որից հետո միայն ՄՔԾ ստորաբաժանման կողմից իրականացվում է անձի հաշվառում)։

«ՀՀ կառավարության 14․07․2005թ․ թիվ 1231-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» նախագծով առաջարկվում է վերընկարագրված գործընթացը իրականացնելու հնարավորություն տալ օնլայն դիմումի հիման վրա՝ էլեկտրոնային համագործակցություն ապահովելով նաև գերատեսչությունների միջև․ ինչպես ոստիկանության, այնպես էլ պաշտպանության նախարարության հետ։ Միևնույն ժամանակ, հարթակը հնարավորություն է տալու պահանջվող վճարումը ևս իրականացնել առցանց։ 

Այսպիսով՝ առաջիկայում նախատեսվող փոփոխությունը միտված է բացառապես եղած իրավակարգավորումը թվայնացնելուն և որևէ կերպ չի ենթադրում սեփականատիրոջն առնչվող կարգավորումների փոփոխություն։

«Անդրադառնալով Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընտրելու իրավունք ունեցող անձանց ցուցակներին՝ նշենք, որ անձի ընտրելու իրավունքը ձևավորվում է 18 տարին լրացած լինելու, ինչպես նաև տվյալ համայնքում որոշակի ժամկետով հաշվառված լինելու պայմաններում (ՀՀ քաղաքացիների դեպքում՝ 6 ամիս, ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց դեպքում՝ 1 տարի)։

Ինչ վերաբերում է բնակելի տարածքի սեփականատիրոջ համաձայնությանը՝ սուբյեկտի հաշվառման անչությամբ, ապա նշենք, որ բնակչության հաշվառման կարգը սահմանելու մասին որոշման նախագիծը վերաբերելի է 2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող «Բնակչության պետական ռեգիստրի մասին օրենքի» և ի թիվս տվյալ օրենքից բխող այլ ենթաօրենսդրական ակտերի, այն դեռևս քննարկման փուլում է»,- հայտնեցին ՄՔԾ-ից: 

Կառույցից ևս մեկ անգամ շեշտեցին, որ  որ այս նախագիծը չի վնասում սեփականության իրավունքը և ինստիտուտը։ Խոսքը սուբյեկտի փաստացի բնակության վայրը արձանագրելու մասին է՝ որպես անձի մասին հավելյալ տեղեկություն, որը չի ծնում գույքային կամ այլ իրավունքներ։ Մշտական հաշվառման մասով նախագիծը սահմանում է բացառապես սեփականատիրոջ կամ սեփականատետրերի գրավոր համաձայնություն։

Հայերեն

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին

Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները