Մարզեր

Վերանորոգվում է Սարուխանի թիվ 2 միջնակարգ դպրոցի շենքը

2 րոպեի ընթերցում

Վերանորոգվում է Սարուխանի թիվ 2 միջնակարգ դպրոցի շենքը

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Սարուխան գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի շենքի վերանորոգման աշխատանքները, որոնք սկսվել էին 2025 թվականի հուլիսից,  արդեն մոտենում են ավարտին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սարուխանի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն Գոհար Բադալյանը,  ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է շուրջ 238 միլիոն դրամ, որն ամբողջությամբ հատկացվել է պետբյուջեի միջոցներից։ Ծրագրով նախատեսված է հատակի, պատերի, սանհանգույցների, դռների նորոգում, ջեռուցման նոր սարքերի տեղադրում, տանիքի մասնակի նորոգում, ֆուտբոլի դաշտի կառուցում, բակային տարածքի բարեկարգում, այլ աշխատանքներ։ 

2025 թվականի նոյեմբերի 11-ի դրությամբ շինարարական աշխատանքներն այստեղ ավարտվել են շուրջ 90 տոկոսով։ 

«Դպրոցը ստացել է միանգամայն նորացված ու արդի չափորոշիչներին համապատասխան տեսք։ Այս ծրագրից դուրս, ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից շուտով մեր դպրոցին տրամադրվելու է նոր գույք, որով կամբողջանա մեր  հաստատությունը ժամանակակից կրթական պահանջներին ու պայմաններին համապատասխանեցնելու ծրագիրը։ Մեր երախտագիտությունն ենք հայտնում ՀՀ կառավարությանն ու Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին՝ մեզ այսպիսի անգնահատելի նվեր մատուցելու համար»,-նշեց Գոհար Բադալյանը։

Խոսրով Խլղաթյան 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում