Մարզեր

Կայացել է Գավառ համայնքի ավագանու իններորդ նստաշրջանի երրորդ նիստը

2 րոպեի ընթերցում

Կայացել է Գավառ համայնքի ավագանու իններորդ նստաշրջանի երրորդ նիստը

Կայացել է  Գավառ համայնքի ավագանու իններորդ նստաշրջանի երրորդ նիստը, որը վարել է  համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, նիստի ընթացքում քննարկվել են «Գավառ համայնքի Գեղարքունիք բնակավայրում կրթամշակութային բազմաֆունկցիոնալ հաստատություն հիմնադրելու նպատակով բնակավայրի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս ձեռք բերելու մասին», «Գավառ համայնքի 2025 թվականի  երրորդ եռամսյակի բյուջեի կատարման ընթացքի մասին», «Գույքահարկի գծով արտոնություն սահմանելու մասին», «Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին», «Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը աճուրդային կարգով օտարելու մասին», «Պետական սեփականություն հանդիսացող գույքը նվիրատվությամբ ընդունելու և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին», «Դրամական հատուցում տրամադրելու մասին» հարցերը, որոնց շուրջ ավագանու քվեարկությամբ ընդունվել են համապատասխան որոշումներ։  

Նիստին մասնակցել են  նաև «Սոցիալական երկխոսություն» ՀԿ երիտասարդները՝ «Տիմուսույց» ծրագրի շրջանակներում։

Խոսրով Խլղաթյան 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում