Մարզեր

Գծանշվում են Սևան քաղաքի՝ այս տարվա ընթացքում հիմնանորոգված փողոցները

2 րոպեի ընթերցում

Գծանշվում են Սևան քաղաքի՝ այս տարվա ընթացքում  հիմնանորոգված փողոցները

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում արդեն մի քանի օր է, ինչ սկսվել և ընթանում են 2025 թվականի ընթացքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգված ճանապարհների գծանշման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից,  ընթացիկ տարում «Սևան համայնքի փողոցների հիմնանորոգման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հիմնովին ասֆալտապատված ու բարեկարգված Սևան քաղաքի Սպանդարյան, Իսահակյան, Օրբելի, Կարմիր Բանակի, Գեղամա, Ռուսական, Աբովյան, Թումանյան, Սայաթ–Նովա, Սյունյաց, Շիրազ փողոցներում իրականացվում են գծանշումներ։

Աշխատանքները ներառում են ճանապարհների հոծ գծանշում, ճանապարհների անընդհատ գծանշում 10 սմ լայնությամբ, հետիոտնային անցումների և հոծ գծանշում 15սմ լայնությամբ: 

«Սևան քաղաքի փողոցների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 628 միլիոն 990 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Սևանի համայնքապետարանը։ Ծրագրի իրականացման արդյունքում հիմնանորոգվել է շուրջ 7 կիլոմետր ճանապարհ՝ 39 հազար 657 քառակուսի մետր մակերեսով։ Ճանապարհային գծանշումն էլ անվտանգ և ապահով երթևեկության երաշխիքներից մեկն է։ Այն  նաև ապահովում է քաղաքի ներկայանալի տեսքը»,-ներկայացրին Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմից: 

Ճանապարհների գծանշման աշխատանքները կավարտվեն առաջիկա օրերի ընթացքում։

Խոսրով  Խլղաթյան  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում