Քաղաքականություն

ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Հայաստանում հավատարմագրված ԵՄ երկրների դեսպանները քննարկել են վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ փոխնախարարն ու  Հայաստանում հավատարմագրված  ԵՄ երկրների դեսպանները քննարկել են վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության պատվիրակության և ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության, ինչպես նաև Հայաստանի և ԵՄ անդամ երկրների միջև ընդլայնվող երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր, վիզաների ազատականացման գործընթացի շրջանակներում տեղի ունեցած զարգացումները, մասնավորապես՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի` հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացումը:

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում