Հակակոռուպցիոն կոմիտեի փոխնախագահն ավագ դպրոցների աշակերտներին է ներկայացրել կառույցի գործունեության հիմնական ուղղությունները

2 րոպեի ընթերցում

Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտե են  այցելել Երևանի և Վաղարշապատի մի շարք ավագ դպրոցների աշակերտներ՝ կառույցի գործունեությանը, քննիչի առօրյային և աշխատանքային պայմաններին ծանոթանալու նպատակով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման ընթացքում Արմեն Ասատրյանը, ողջունելով աշակերտների հետաքրքրվածությունը կառույցի նկատմամբ և կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ իրազեկվածությունը խորացնելու պատրաստակամությունը, նրանց ներկայացրել է Կոմիտեի առանձնահատկություններն ու աշխատանքի հիմնական ուղղությունները:

Արմեն Ասատրյանը նաև խոսել է կոռուպցիայի էության, դրա հասարակական և իրավական հետևանքների, ինչպես նաև պատասխանատվության ու իրավագիտակցության ձևավորման կարևորության մասին։

Ըստ Կոմիտեի նախագահի տեղակալի՝ երբ հանրության համար ակնհայտ է դառնում, որ կոռուպցիայի դեմ պայքարը իրական և շարունակական է, քաղաքացիների վստահությունը պետության և օրենքի նկատմամբ աճում է։ Այդ վստահությունն, ըստ նրա, հակակոռուպցիոն համակարգի ամրապնդման առանցքային պայմաններից է, քանի որ միայն հասարակության և պետական մարմինների համատեղ ջանքերի արդյունքում կարելի է ձևավորել արդարության, օրինականության և պատասխանատվության մշակույթ։

Նա ընդգծել է, որ կոռուպցիայի կանխարգելումն ու դրա դեմ պայքարը պետք է սկսվի հենց կրթական միջավայրից՝ երիտասարդների մոտ ձևավորելով ազնվության, արդար մրցակցության և հանրային շահի գիտակցման արժեքներ։

Հանդիպման ավարտին աշակերտները հարցեր են ուղղել Կոմիտեի նախագահի տեղակալին, հետաքրքրվել քննիչի աշխատանքի առանձնահատկություններով և այցելել ծառայողների աշխատասենյակներ՝ տեղում ծանոթանալով նրանց աշխատանքային միջավայրին ու առօրյային։

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը