Աշխարհ

Դելիում ձերբակալվել է մեքենայի պայթյունի մեջ կասկածվողը

1 րոպեի ընթերցում

Դելիում ձերբակալվել է մեքենայի պայթյունի մեջ կասկածվողը

Նյու Դելիում ութ մարդու կյանք խլած մեքենայի պայթյունի գործով ձերբակալվել է առնվազն մեկ անձ։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է News18 հեռուստաալիքը։

«Աղբյուրները հայտնել են, որ Դելիի ոստիկանությունը ձերբակալել է պայթյունի հետ կապված մեկ կասկածյալի՝ հավելելով, որ սկսվել է բազմագերատեսչական հետաքննություն», - հաղորդել է հեռուստաալիքը։

Հնդկաստանի ներքին գործերի նախարար Ամիտ Շահը, ըստ տեղեկությունների, վարչապետ Նարենդրա Մոդիին տեղեկացրել է միջադեպի և հետաքննության ընթացքի մասին։

Ավելի վաղ հեռուստաալիքը հաղորդել էր, որ պայթյունը տեղի է ունեցել Դելիի «Կարմիր ամրոց» մետրոյի կայարանի 1-ին մուտքի մոտ՝ Հնդկաստանի ժամանակով ժամը 18:55-ին: Պայթյունը հրդեհ է առաջացրել և վնասել է մոտակա երեք կամ չորս մեքենաներին: Դեպքի վայր է մեկնել մոտ 15 հրշեջ մեքենա, իսկ ոստիկանությունը շրջափակել է ամբողջ տարածքը: Տարածքում երթևեկությունը նույնպես սահմանափակվել է:

Պայթյունի բնույթը դեռևս անհայտ է:

Պայթյունից հետո Նյու Դելիի իշխանությունները մայրաքաղաքում հայտարարել են բարձր տագնապի դրություն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում