Տնտեսություն

Հայաստանում բեռնափոխադրումների ընդհանուր ծավալը 2025 թվականի 9 ամիսներին ավելացել է 1.6 տոկոսով

4 րոպեի ընթերցում

Հայաստանում բեռնափոխադրումների ընդհանուր ծավալը 2025 թվականի 9 ամիսներին ավելացել է 1.6 տոկոսով

Հայաստանում 2025 թվականի հունվար-սեպտեմբերին բեռնափոխադրումների ծավալը 1.6 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:

Հաշվետու ժամանակաշրջանում տեղափոխվել է 12 մլն 263.3 հազար տոննա բեռ, որից 1 մլն 642.7 հազարը՝ սեպտեմբերին: Դա 3.9 տոկոսով շատ է օգոստոսի, 4.5-ով՝ նախորդ տարվա սեպտեմբերի ցուցանիշից:  

Երկաթուղային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալն այս տարվա 9 ամիսներին 15.7 տոկոսով գերազանցել է 2024-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ կազմելով 1 մլն 207.2 հազար տոննա:

Սեպտեմբերին՝ օգոստոսի համեմատ, նվազել է 2.8 տոկոսով՝ կազմելով 160.2 հազար տոննա: Դա 5.4 տոկոսով շատ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

Հունվար-սեպտեմբերին երկաթգծով արտահանումը 6.6 տոկոսով է գերազանցել 2024-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ կազմելով 273.6 հազար տոննա, որից 36.7 հազարը իրականացվել է սեպտեմբերին:  

Նույն ժամանակահատվածում ներկրումն ավելացել է 10.4 տոկոսով՝ կազմելով 587 հազար տոննա, որից 77.5 հազարը՝ սեպտեմբերին: 

Երկաթուղային տրանսպորտով ներհանրապետական բեռնափոխադրումների ծավալը հունվար-սեպտեմբերին ավելացել է 35.8 տոկոսով՝ հասնելով 346.6 հազար տոննայի, որից 46 հազարը՝ սեպտեմբերին: 

Ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալն այս տարվա 9 ամիսներին 0.5 տոկոսով է գերազանցել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ կազմելով 9 մլն 701.3 հազար տոննա: Սեպտեմբերին՝ օգոստոսի համեմատ, ավելացել է 5.7, իսկ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ 5 տոկոսով և կազմել է 1 մլն 371 հազար տոննա: 

Հունվար-սեպտեմբերին ավտոտրանսպորտով արտահանման ծավալը մեկամյա կտրվածքով նվազել է 11.7 տոկոսով՝ կազմելով 616.7 հազար տոննա, որից 78.8 հազարը իրականացվել է սեպտեմբերին: 

Նույն ժամանակահատվածում ներկրումն ավելացել է 7.9 տոկոսով՝ կազմելով 3 մլն 298.8 հազար տոննա, որից 424.9 հազարը՝ սեպտեմբերին:

Ավտոմոբիլային տրանսպորտով ներհանրապետական բեռնափոխադրումների ծավալը հունվար-սեպտեմբերին նվազել է 1.8 տոկոսով՝ կազմելով 5 մլն 785.8 հազար տոննա, որից 867.3 հազարը՝ սեպտեմբերին:

Օդային տրանսպորտով բեռնափոխադրումները հունվար-սեպտեմբերին մեկամյա կտրվածքով ավելացել են 3.2 տոկոսով՝ հասնելով 28.9 հազար տոննայի: Սեպտեմբերին՝ օգոստոսի համեմատ, ծավալն ավելացել է 15.2 տոկոսով՝ կազմելով 3.8 հազար տոննա: Դա 7.3 տոկոսով քիչ է նախորդ տարվա սեպտեմբերի ծավալից:

Այս ճանապարհով արտահանումը հունվար-սեպտեմբերին նվազել է 1.3 տոկոսով՝ կազմելով 15.2 հազար տոննա, որից 2.2 հազարը՝ սեպտեմբերին:

Ներկրումը 8.7 տոկոսով գերազանցել է 2024-ի 9 ամիսների ցուցանիշը՝ կազմելով 13.7 հազար տոննա, որից 1.6 հազարը՝ սեպտեմբերին:

Մայրուղային խողովակաշարային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալը հունվար-սեպտեմբերին 1.8 տոկոսով պակաս է եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից՝ կազմելով 1 մլն 325.9 հազար տոննա, որից 107.7 հազարը՝ սեպտեմբերին:

Կարդացեք հոդվածը` العربيةEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում