Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին պայմանականորեն ազատ է արձակվել

2 րոպեի ընթերցում

Փարիզի վերաքննիչ դատարանը որոշել է բանտից ազատ արձակել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին և նրան դատական ​​​​հսկողության տակ դնել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է France24-ը։

Ակնկալվում է, որ Սարկոզին բանտից դուրս կգա նոյեմբերի 10-ին ավելի ուշ: Նա հինգ տարով ազատազրկման էր դատապարվել գրեթե երեք շաբաթ առաջ՝ Լիբիայից ստացված միջոցներով 2007 թվականի իր հաջողված ընտրարշավը ֆինանսավորելու գործով: Նա արդարացվել էր մնացած բոլոր մեղադրանքներից, այդ թվում՝ կոռուպցիայի և քարոզարշավի համար անօրինական ֆինանսավորում ստանալու։ 

Դատարանը հայտարարել է, որ Սարկոզիին կարգելվի լքել Ֆրանսիայի տարածքը։ 

Ավելի վաղ ֆրանսիացի դատախազները խնդրել էին Սարկոզիին ազատ արձակել դատական ​​​​վերահսկողության ներքո։

Դատարանում տեսակապով ելույթում Սարկոզին ճաղերի հետևում կյանքը նկարագրել է որպես մղձավանջ: Նա վախենում էր իր կյանքի համար և խուսափում բանտային սննդից: Վերջին շաբաթներին նա սնվել է միայն յոգուրտով:

Սարկոզին, որը Ֆրանսիայի նախագահն էր 2007-2012 թթ., 2025 թ․ սեպտեմբերի 25-ին Փարիզի դատարանի կողմից դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման՝ Լիբիայի կողմից նրա նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման հետ կապված գործով։ Նա հերքում է իր հանդեպ մեղադրանքները: 

Գործի հետաքննությունը սկսվել է 2012 թվականին՝ Mediapart հետաքննական անկախ լրատվամիջոցի կողմից փաստաթղթերի հրապարակումից հետո, որոնք բացահայտում էին, որ Լիբիայի իշխանությունները 50 միլիոն եվրո են փոխանցել Սարկոզիի 2007 թվականի նախագահական քարոզարշավին։

Հայերեն English Русский

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում քննարկվել են կառուցապատողների բարձրացրած հարցերը

Արարատ Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը

ԱՄՆ զինված ուժերն Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր կորցրել են 25 ինքնաթիռ և շուրջ 50 ԱԹՍ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում միաձայն ընդունվել է Հայաստանի կողմից նախաձեռնված բանաձևը

Թրամփը խոսել է Իրանի հետ հակամարտության ավարտի և Հորմուզի նեղուցով նավթի արտահանումների մասին

Բրիտանացի ֆիզիկոս Բրայան Քոքսն արժանացել է STARMUS-ի գիտության հանրահռչակման Սթիվեն Հոքինգի մեդալին

Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական միություն. Մարթա Կոս

Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքին

2027թ. հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է. փոփոխություններ և նոր հնարավորություններ

Թրամփը հայտարարել է, որ շուտով զրուցելու է Պուտինի հետ