Իրան

Պատժամիջոցների վերացման խնդրանքով նամակ չի ուղարկվել ԱՄՆ. Լարիջանի

1 րոպեի ընթերցում

Պատժամիջոցների վերացման խնդրանքով նամակ չի ուղարկվել ԱՄՆ. Լարիջանի

Իրանն ԱՄՆ-ին որևէ ուղերձ չի ուղարկել Վաշինգտոնի կողմից հակաիրանական պատժամիջոցների վերացման խնդրանքով: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին:

Նոյեմբերի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Թեհրանը Վաշինգտոնին խնդրում է վերացնել Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները, և ԱՄՆ վարչակազմը պատրաստ է լսելու Իսլամական Հանրապետության իշխանություններին:

«ԱՄՆ-ին որևէ ուղերձ չի եղել, բայց իրանցիները միշտ ձգտում են պատժամիջոցների վերացման: Կարո՞ղ է արդյոք որևէ մեկն ասել, թե մենք պատժամիջոցներ ենք ցանկանում», - ասել է նա լրագրողներին «Մենք և Արևմուտքն Այաթոլլահ Խամենեիի աշխարհայացքում» խորհրդաժողովի շրջանակներում:

Ինչպես նշել է Լարիջանին, կառավարության բոլոր գործողություններն ուղղված են հակաիրանական պատժամիջոցների վերացմանը, բայց ոչ մի ազդանշան դիվանագիտական ​​​​ուղիներով չի ուղարկվել, քանի որ ավելի վաղ արդեն եղել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու փորձ, որն ավարտվել է 12-օրյա պատերազմով և իրանական միջուկային օբյեկտների ռմբակոծումներով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում