Աշխարհ

Սիրիան կանխել է «Իսլամական պետության» կողմից նախագահ աշ-Շարաայի դեմ ուղղված դավադրությունները. Reuters

1 րոպեի ընթերցում

Սիրիան կանխել է «Իսլամական պետության» կողմից նախագահ աշ-Շարաայի դեմ ուղղված դավադրությունները. Reuters

Դամասկոսը կանխել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի դեմ երկու առանձին մահափորձ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Սիրիայի անվտանգության ոլորտի և Մերձավոր Արևելքի բարձրաստիճան պաշտոնյաների, որոնց անունները չեն նշվում։

Համաձայն տեղեկությունների՝ աշ-Շարաայի դեմ դավադրությունները կանխվել են վերջին մի քանի ամսվա ընթացքում։

Աղբյուրները նշել են, որ ԻՊ-ի դավադրություններից մեկը կապված էր աշ-Շարաայի նախապես հայտարարված պաշտոնական հանդիպման հետ։ Աղբյուրները հրաժարվել են լրացուցիչ մանրամասներ տրամադրել՝ հարցի զգայունության պատճառով։

Սիրիայի տեղեկատվության նախարարությունը հրաժարվել է մեկնաբանություն տալ հարցի առնչությամբ։

Դավադրությունների բացահայտումն ի հայտ է եկել այն ժամանակ, երբ Սիրիան պատրաստվում է միանալ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիային՝ «Իսլամական պետության» դեմ պայքարի շրջանակում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 10-ին Վաշինգտոնում կընդունի Սիրիայի նախագահ աշ-Շարաային։ Նա կլինի Սիրիայի առաջին նախագահը, որը կայցելի Սպիտակ տուն։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում