ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել ԶՈւ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ
1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարությունում հանդիպում է ունեցել Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը կարևորել է բանակի շարունակական արդիականացումն ու այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը։
Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել ՀՀ ԶՈւ զարգացման ռազմավարական տեսլականին, անվտանգության նոր միջավայրի գնահատմանը, արդյունավետ կառավարմանը, մարդկային ռեսուրսների զարգացմանը և այլ հարցերի։
Երկրի ղեկավարը պատասխանել է ԶՈւ ղեկավար կազմին հետաքրքրող հարցերին։