Տնտեսություն

Հայաստանում այս տարվա 9 ամիսներին գրանցվել է արդյունաբերական արտադրանքի ծավալների նվազում

1 րոպեի ընթերցում

Հայաստանում այս տարվա 9 ամիսներին գրանցվել է արդյունաբերական արտադրանքի ծավալների նվազում

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել են 5.7 տոկոսով՝ կազմելով 2 տրլն 55 մլրդ 912.9 մլն դրամ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:

Սեպտեմբերին թողարկված արդյունաբերական արտադրանքը գնահատվում է 285 մլրդ 351.5 մլն դրամ, ինչը օգոստոսի ցուցանիշը գերազանցում է 5.1, իսկ նախորդ տարվա սեպտեմբերինը՝ 10.1 տոկոսով: 

2025 թվականի առաջին եռամսյակում թողարկված արտադրանքի ծավալն ընթացիկ գներով գնահատվել է 599 մլրդ 826.7 մլն, երկրորդում՝ 657 մլրդ 919.9 մլն, իսկ երրորդում՝ 798 մլրդ 166.3 մլն դրամ: 

Արտադրության նվազագույն ծավալը գրանցվել է փետրվարին (189 մլրդ 939.7 մլն դրամի), առավելագույնը՝ սեպտեմբերին (285 մլրդ 351.5 մլն): 

Կարդացեք հոդվածը` EspañolРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում