Հայաստանի Ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիան դարձել է ոլորտի միջազգային կառույցի լիիրավ անդամ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիան պաշտոնապես դարձել է Համաշխարհային Ալպինիզմի և լեռնային ասոցիացիաների միության լիիրավ անդամ:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Հայաստանի Ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայից:

Անդամակցությանը նախորդել են մեկ տարի տևած ակտիվ բանակցություններ, որոնց ընթացքում Ֆեդերացիան մանրամասն ներկայացրել է իր գործունեությունը, իրականացված ծրագրերը և առաջիկա զարգացման ռազմավարությունը։ Անդամակցությունը հաստատվել է UIAA Գլխավոր վեհաժողովի կողմից՝ միաձայն որոշմամբ:  Որոշումը կայացվել է 2025 թ. հոկտեմբերի 23-26-ը Կոսովոյի Պեյա քաղաքում անցկացված UIAA-ի Գլխավոր վեհաժողովի ընթացքում։ 

«Մեր երկրի անդամակցությունը UIAA-ին ոչ միայն հնարավորություն կտա մասնակցել լեռնային անվտանգության, հրահանգիչների պատրաստման, բնապահպանության և կայուն զարգացման ոլորտներին առնչվող համաշխարհային ծրագրերին, այլև տարածաշրջանում կամրապնդի Հայաստանի դերը՝ որպես լեռնագնացության, թրեքինգի և լեռնային տուրիզմի կենտրոնի։ Մենք համոզված ենք, որ այս քայլը կնպաստի Հայաստանում ալպինիզմի և լեռնային տուրիզմի նոր, ժամանակակից մշակույթի ձևավորմանը՝ հիմնված անվտանգության, պատասխանատվության և բնության նկատմամբ հարգանքի սկզբունքների վրա»,-ասել է Ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի նախագահ Սուրեն Դանիելյանը: 

Հայերեն العربية English فارسی Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար