Գեղակերտի դպրոցի տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը
1 րոպեի ընթերցում

Վաղարշապատ խոշորացված համայնքի Գեղակերտ բնակավայրի դպրոցի տնօրեն Անուշ Համբարձումյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
Գեղակերտ համայնքի դպրոցի տնօրենը նոյեմբերի 9-ին ձերբակալվել էր Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում բարեգործության արգելքը խախտելու կասկածանքով։
Հակակոռուպցիոն կոմիտեն նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն էր ներկայացրել դատարան։