Կառավարությունը պատրաստակամ է շարունակել տեղական ինքնակառավարման բարեփոխումների իրականացման գործընթացները. ՏԿԵ նախարար

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման օրվա առիթով:

«Արմենպրես»-ն ուղերձն ամբողջությամբ ներկայացնում է ստորև.

«Այսօր մենք նշում ենք տեղական ինքնակառավարման օրը՝ որպես մեր ժողովրդավարության կարևոր բաղադրիչ։

Տեղական ինքնակառավարման մարմինները հանդիսանում են մեր պետականության կարևորագույն հիմքը և ապահովում են բնակիչների խնդիրների լուծումները տեղական մակարդակում:

Շնորհավորում եմ բոլորիս տեղական ինքնակառավարման 29-ամյակի կապակցությամբ և մաղթում նորանոր հաջողություններ՝ մեր համայնքները և բնակավայրերն ավելի բարեկեցիկ դարձնելու գործում:

Համայնքների միավորման գործընթացին զուգահեռ՝ Կառավարությունը մեծապես կարևորում է լիազորությունների ապակենտրոնացման բարեփոխումների օրակարգը, որի արդյունքում կմեծանան համայնքների, մարդկանց մասնակցությունն իրենց՝ տեղական նշանակության հանրային հարցերի լուծման լիազորություններն ու կարողությունները, իսկ հանրային ծառայությունների որակի ու հասանելիության բարձրացման շնորհիվ էականորեն կբարելավվեն համայնքներում մարդկանց կյանքի որակն ու կենսամակարդակը։

Լավ կառավարման սկզբունքները խթանում են համայնքների և քաղաքացիների զորեղացումը, ձևավորում ավելի մասնակցային ու պահանջատեր հասարակություն, որտեղ յուրաքանչյուրը կարող է մասնակցել իր կյանքին և ապագային վերաբերող որոշումների կայացմանը։

Մենք համոզված ենք, որ պատասխանատու և հաշվետու կառավարումը հնարավոր է ապահովել միայն քաղաքացիների ակտիվ մասնակցության միջոցով։

Տեղական ժողովրդավարությունը կարող է կայանալ միայն կայուն, թափանցիկ, մասնակցային և կարողունակ ՏԻՄ-երի շնորհիվ` տալով ՏԻՄ-երին որոշումներ կայացնելու և տեղական զարգացման առաջնահերթությունների համար ռեսուրսներ հատկացնելու ինքնավարություն։

Կառավարությունը պատրաստակամ է շարունակել տեղական ինքնակառավարման բարեփոխումների իրականացման գործընթացները, ինչպես նաև վճռական է աջակցել ՏԻՄ-երի զարգացմանը և վերջիններիս հետ համագործակցությանը՝ բարձրացնելով դրանց կարողությունները, ապահովելով անհրաժեշտ ռեսուրսներով և փոխանցելով նոր լիազորություններ:

Մեր համատեղ ջանքերով կարող ենք ստեղծել հզոր համայնքներ, որոնք կծառայեն ի շահ բոլոր քաղաքացիների»:

Հայերեն Русский

Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի

«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից

Աջակցության ծրագիր՝ թարմ պտուղ-բանջարեղենի ու ծաղիկների արտահանման համար

ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ

Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրել են TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը

Հօգուտ Հայաստանի կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

Հարավային Կորեան և Չինաստանը յոթ տարվա ընթացքում առաջին անգամ համաձայնվել են ընդլայնել ավիաչվերթների իրավունքները

Թրամփն «աղբ» է անվանել CNN հեռուստաընկերությունը՝ քննադատելով դրա լրագրողին

Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում

ԵՄ-ում դատապարտել են Իրանի գրոհները Քուվեյթի և Բահրեյնի դեմ