Հայաստանը կարևորում է ԱՄԷ-ի հետ երկկողմ հարաբերությունների կայուն զարգացումը. Հակոբ Արշակյան

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նոյեմբերի 7-ին հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժայի Խորհրդակցական խորհրդի նախագահ դոկտոր Աբդուլլա Բելհայֆ Ալ Նուաիմիի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին` Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է ԱՄԷ-ի հետ երկկողմ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը:

«Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրությունների միջեւ առկա բարձր մակարդակի միջպետական հարաբերությունները երկկողմանիորեն պարտավորեցնող են, եւ ես հույս ունեմ, որ մեր երկրները կշարունակեն համագործակցության բարի ավանդույթները՝ ի շահ Հայաստանի եւ ԱՄԷ բարեկամ ժողովուրդների»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հակոբ Արշակյանի խոսքերն է մեջբերված ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրության մեջ: 

Նա նշել է, որ Հայաստանը ձգտում է ԱՄԷ-ի հետ իր բարեկամական կապերը զարգացնել եւ ամրապնդել, ինչպես նաեւ ընդլայնել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հնարավոր ոլորտներում:

Աբդուլլա Բելհայֆ Ալ Նուաիմին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: Նա Հակոբ Արշակյանին է փոխանցել Շարժայի կառավարիչ շեյխ, դոկտոր Սուլթան բին Մոհամմադ Ալ Քասիմի ջերմ ողջույնները: 

Շարժայի Խորհրդակցական խորհրդի նախագահը նշել է, որ Շարժան Արաբական Միացյալ Էմիրությունների ամենահետաքրքիր եւ մշակութային կենտրոններից է, որում պահպանվում է արաբական ավանդական ոգին: Նա խոսել է Շարժայի հայկական համայնքի մասին՝ ընդգծելով, որ մյուս համայնքների հետ ունեցած ընդհանրություններով հանդերձ` այն ունի ինքնատիպ առանձնահատկություններ: Շարժայի Խորհրդակցական խորհրդի նախագահը պատրաստակամություն է հայտնել երկու երկրների միջեւ համագործակցությունը խորացնելու հարցում:

Հակոբ Արշակյանը խոսել է «Խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախաստորագրման մասին, որը տեղի է ունեցել 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում: Նա շեշտել է, որ խաղաղության հաստատումը կբացի զարգացման լայն հնարավորություններ տարածաշրջանում:

Անդրադառնալով ՀՀ կառավարության հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ այն Հայաստանի ճանապարհային քարտեզն է դեպի կայուն խաղաղություն, որը հիմնված է երկրների իրավասության, ինքնիշխանության, փոխադարձության եւ հավասարության սկզբունքների վրա:

Երկուստեք նշվել է, որ առկա է համագործակցության չիրացված մեծ ներուժ: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, գիտության ոլորտներին:

Այցի շրջանակում դոկտոր Աբդուլլա Բելհայֆ Ալ Նուաիմին դասախոսությամբ հանդես է գալու Առաջնորդության դպրոցում:

 

Հայերեն العربية English Français ქართული Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն