Մանվել Քեշիշյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետ
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Մանվել Քեշիշյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ որոշումը հրապարակված է ՀՀ էլեկտրոնային կառավարման հարթակում։
Մանվել Քեշիշյանը նախկինում զբաղեցրել է ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի հանրային կապերի և հաղորդակցության մասնագետի պաշտոնը։