Քաղաքականություն

Արուսյակ Ջուլհակյանը Ֆրանսիայում և Կիպրոսում կմասնակցի ԵԽԽՎ միջոցառումներին

1 րոպեի ընթերցում

Արուսյակ Ջուլհակյանը Ֆրանսիայում և Կիպրոսում կմասնակցի ԵԽԽՎ միջոցառումներին

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը կգործուղվի Ֆրանսիա և Կիպրոս։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին կարգադրություններ է ստորագրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Արուսյակ Ջուլհակյանը նոյեմբերի 12-15-ը Կիպրոսի Հանրապետության Լիմասոլ քաղաքում կմասնակցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) շրջանակում կազմակերպվող «Խորհրդարաններում էթիկայի և ամբողջականության ամրապնդում» ծրագրի աշխատանքներին, իսկ նոյեմբերի 17-20-ը Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաքում կմասնակցի ԵԽԽՎ շրջանակում Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի նիստի աշխատանքներին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում