Իրան

Իրանի հրթիռային կարողություններն աճել են հունիսյան պատերազմից ի վեր․ Արաղչի

1 րոպեի ընթերցում

Իրանի հրթիռային կարողություններն աճել են հունիսյան պատերազմից ի վեր․ Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանի պաշտպանական և հրթիռային կարողություններն ամրապնդվել են հունիսին տեղի ունեցած 12-օրյա պատերազմից հետո՝ ընդգծելով, որ թշնամուն չի հաջողվել հակամարտության ընթացքում հասնել իր նպատակներից որևէ մեկին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Tasnim  գործակալությունը։

Ելույթ ունենալով Համադան նահանգի վարչական խորհրդի նիստում՝ Արաղչին նշել է, որ թշնամին 12-օրյա պատերազմի ընթացքում պարտվել է իր բոլոր նպատակներում։

Արաղչին նաև հավելել է, որ «հակամարտության ընթացքում սիոնիստական ​​ռեժիմի երկինքը, չնայած իր բազմաշերտ պաշտպանական համակարգերին և արևմտյան օժանդակությանը, գտնվում էր իրանական հրթիռների հասանելիության սահմաններում»։ Նա շեշտել է, որ Իրանի տեղական արտադրության հրթիռները, որոնք առաջին անգամ օգտագործվել են իրական պատերազմում, դարձել են ավելի ճշգրիտ և արդյունավետ, քանի որ դրանց թույլ կողմերն ամեն օր բացահայտվել ու շտկվել են։

Նա դատապարտել է Իսրայելի գործողությունները Գազայում՝ հավելելով, որ ԱՄՆ-ի աջակցությամբ իսրայելական կողմը խախտել է միջազգային իրավունքի բոլոր սկզբունքները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում