Իրավունք

Հայտնաբերվել է ապօրինի զենք-զինամթերք. շուրջ 30 անձ ձերբակալվել է

2 րոպեի ընթերցում

Հայտնաբերվել է ապօրինի զենք-զինամթերք. շուրջ 30 անձ ձերբակալվել է

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող մի շարք քրեական վարույթներով ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ առ այն, որ մի շարք անձինք իրենց մոտ, տրանսպորտային միջոցներում և բնակության վայրերում ապօրինի պահում են զենք-զինամթերք:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քննչական կոմիտեից հայտնում են, որ քաղաքացիական շրջանառության մեջ գտնվող ապօրինի զենք-զինամթերքը հայտնաբերելու ուղղությամբ իրականացվել են մեծածավալ քննչական և վարութային գործողություններ, մասնավորապես՝ 2025 թվականի նոյեմբերի 5-ին բազմաթիվ (շուրջ 6 տասնյակ) հասցեներում իրականացվել են խուզարկություններ, որոնց ընթացքում հայտնաբերվել և վերցվել են տարբեր տեսակի զենք-զինամթերք, թմրանյութեր, այլ առարկաներ: 

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ապօրինի զենք-զինամթերք, ինչպես նաև թմրամիջոցներ պահելու կասկածանքով ձերբակալվել է շուրջ 3 տասնյակ անձ:

«ՀՀ քննչական կոմիտեն հետևողական է լինելու քաղաքացիական շրջանառության մեջ գտնվող ապօրինի զենք-զինամթերքը հայտնաբերելու և առգրավելու հարցում, ուստի հանրությանը հորդորում ենք՝ ապօրինի պահվող զինամթերքն ինքնակամ հանձնել իրավապահ մարմիններին:

Միաժամանակ հիշեցնում ենք, որ մինչև իրավասու մարմինների կողմից ապօրինի զենք-զինամթերքի գտնվելու վայրի մասին իմանալը՝ դրանք հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից»,- նշված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:  

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում