Հայաստան

Առողջության ապահովագրության մասնակիցների համար տարեկան մեկ անգամ ստուգումներ անցելը լինելու է պարտադիր

1 րոպեի ընթերցում

Առողջության ապահովագրության մասնակիցների համար տարեկան մեկ անգամ ստուգումներ անցելը լինելու է պարտադիր

Առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգի մասնակիցների համար տարեկան 1 անգամ ստուգումներ անցնելը, ըստ տարիքի և սեռի սքրինինգային հետազոտություններ անցնելը դառնալու է պարտադիր: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային քննարկման շրջանակում: 

Վարչապետը հետաքրքրվեց փաթեթի շրջանակում սքրինինգային ընդհանուր հետազոտությունների մասին: 

Նախարարը կարևորեց հիվանդությունների կանխարգելումը:

«Տարեկան մեկ անգամ ստուգումներ անցնելը, նաև ըստ տարիքի և սեռի սքրինինգային ծրագիր անցնելը դառնալու է պարտադիր: Ապահովագրության փաթեթն ակտիվանալու է ամեն հաջորդ տարի, եթե նախորդ տարվա տվյալ անձի համար սահմանված փաթեթը նա անցել է: Եթե չի անցել, ապա կհերթագրվի, կգնա կանցնի, հետո նոր կակտիվանա հաջորդ տարվա փաթեթը»,-ասաց Ավանեսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում