Աշխարհ

Ֆիլիպիններում թայֆունի զոհերի թիվը հասել է 66-ի

1 րոպեի ընթերցում

Ֆիլիպիններում թայֆունի զոհերի թիվը հասել է 66-ի

Ֆիլիպիններում «Կալմաեգի» թայֆունի պատճառով զոհերի թիվը հասել է 66-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է  ֆրանսիական Le Monde պարբերականը։

Զոհերի թիվն աճել է այն բանից հետո, երբ ամենաշատ տուժած Սեբուի նահանգի բնակիչները սկսել են խուզարկել վերջին ժամանակների ամենաուժգին ջրհեղեղից ավերված տներն ու բիզնեսները։

Սեբուի նահանգապետ Պամելա Բարիկուատրոն «Կալմաեգի» թայֆունն անվանել է «աննախադեպ». քանի որ ջրհեղեղը քշել-տարել է տրանսպորտային միջոցներ և նույնիսկ նավային հսկայական բեռնարկղեր:

Քաղաքացիական պաշտպանության փոխտնօրեն Ռաֆայելիտո Ալեխանդրոն հայտնել է, որ Սեբուում զոհվել է 49 մարդ։

«Հենց խոշոր քաղաքներն էին, խիտ բնակեցված տարածքները, որոնք տուժել են (ջրհեղեղից)», - նշել է Ալեխանդրոն՝ հավելելով, որ 26 մարդ անհետ կորած է։

«Կալմաեգի»-ն Ֆիլիպիններին է հարվածել նոյեմբերի 4-ին, որից հետո թայֆունի ուժգնությունը նվազել է։ 

Ֆիլիպիններում տարեկան գրանցվում է միջինում 20 փոթորիկ և թայֆուն, որոնք պարբերաբար հարվածում են աղետների հակված տարածքներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում